|
|
"Փիլատելփիա" հաշմանդամ երեխաների հասարակական կազմակերպություն |
|
"Փիլատելփիա" հաշմանդամ երեխաների հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թ.-ի դեկտեմբեր ամսին 6 կամավորների կողմից: Սակայն իր գործունեությունը սկսել է 2004թ.-ի հունվար ամսից: Այսօր կազմակերպություն հաճախող երեխաների թիվը կազմում է 50: Մեր առաքելությունն է` օգնել հատուկ կարիքներով երեխաներին ինտեգրվելու հասարակությանը և իրենց զգալու հասարակության լիիրավ անդամ: Կազմակերպության նպատակն է` ստեղծել կրթամշակութային և զբաղվածության կենտրոն հաշմ-անդամ երեխաների համար, աջակցել հաշմանդամ երեխաներին և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական ոլորտում: Կազմակերպությունում գործում են մի շարք խմբակներ: |
|
Նախատեսվող խմբակներ ● Համակարգչային խմբակ ● Երգի խմբակ ● Թատերական խմբակ |
(c) Pilatelpia NGO 2007
Sponsored: Web promoting & design by Vardan Papikyan